Մայիս 03, 2017 18:04 Asia/Tehran
  • Պաղեստինը պահանջել է Երուսաղեմում  ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական ներկայացուցչի ներկայությունը

Պաղեստինի ԱԳ նախարարությունը ողջունելով Երուսաղեմն իսրայելի կողմից օկուպացված քաղաք համարող ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր բանաձևը, պահանջել է Երուսաղեմ գործուղել կազմակերպության մշտական ներկայացուցչին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն երեքշաբթի օրը մի բանաձև ընդունելով դատապարտել է Սիոնիստական ռեժիմին ՝ Երուսաղեմում և Գազայի հատվածում միջազգային օրենքները խախտելու համար, կարևորելով Երուսաղեմի պատմական ինքնության հարգումը:

ԻՍՆԱ գործակալության հաղորդմամբ՝ Պաղեստինի ԱԳ նախարար Ռիադ Մալեքին չորեքշաբթի օրը մի հաղորդագրություն տարածելով հայտարարել է, որ չնայած ՅՈՒՆԵՍԿՕ-ում Պաղեստինի բանաձևերը ձախողեցնելու Իսրայելի ապարդյուն ջանքերին, աշխարհը ընդունեց պաղեստինցիների օգտին բանաձևը:

Մալեքիի հավաստմամբ՝ բանաձևերը կարևորում են Երուսաղեմի պատմական, ու մշակութային կողմերը, ընդգծելով այդ քաղաքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական ներկայացուցչի նշանակման ու գործուղման անհրաժեշտությունը:

Պիտակ