Մայիս 07, 2017 14:03 Asia/Tehran
  • Իսմայիլ Հանիան դարձել է ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ղեկավարի ընտրություններում հաղթել է Իսմայիլ Հանիան։ Նա այդ պաշտոնում փոխարինել է Խալեդ Մաշալին, ով որպես առաջնորդ արդեն անցկացրել է առավելագույն թույլատրելի երկու ժամկետը։

Ավելի վաղ Հանիան եղել է ՀԱՄԱՍ-ի մասնաճյուղի առաջնորդը Գազայի հատվածում։ Փետրվարին նրան այդ պաշտոնում փոխարինել էր Յահյա Սինվարը։

Հանիան ծնվել է Գազայում՝ պաղեստինցի փախստականների ճամբարում։

2006-2007 թթ Հանիան զբաղեցրել է Պաղեստինյան ազգային վարչակազմի վարչապետի պաշտոնը։Հանիան մշտապես բնակվում է Պաղեստինյան ինքնավարությունում՝ ի տարբերություն իր նախորդի՝ վտարանդի Մաշալի, ով գտնվում է Կատարում։

Նոր ղեկավարի ընտրությունից մի քանի օր առաջ ՀԱՄԱՍ-ը վերանայել է իր խարտիան։ Շարժման կողմից հրապարակված փաստաթղթում ասվում է, որ այն ճանաչում է Պաղեստինը 1967 թվականի 6-օրյա պատերազմի արդյունքում որոշված սահմաններով, իսկ իր գլխավոր թշնամին հանդիսանում է «օկուպացման սիոնիստական նախագիծը»։

1in.am/

 

Պիտակ