Մայիս 09, 2017 13:00 Asia/Tehran
  • ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի արտգործնախարարը կրկին հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կրկին հեռախոսազրույց են ունեցել, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Հայտնի է, որ կողմերը քննարկել են Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակը: 
 

Օրեր առաջ թուրքական լրատվամիջոցները գրել էին, որ Թիլերսոնն ու Չավուշօղլուն բավականին լարված հեռախոսազրույց են ունեցել Սիրիայում տիրող իրավիճակի մասին:

Մասնավորապես, նշվում էր, որ կողմերն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել Սիրիայի տարածքում գործող քրդական ջոկատների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին թուրքական ԶՈւ-ն օդային հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսային շրջաններին, որի հետևանքով մահացել է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) 18 մարտիկ:

Մարտին «Եփրատի վահան» ռազմական գործողության ավարտից հետո սա թուրքական ԶՈւ-ի առաջին օդային գործողությունն էր Սիրիայի տարածքում:

Ավելի վաղ քրդական ջոկատների հրամանատարությունը պահանջել է ԱՄՆ-ից հստակ քայլեր ձեռնարկել Թուրքիայի ԶՈՒ-ի ավիահարձակումները կանխելու ուղղությամբ:http:

//www.tert.am

 

Պիտակ