Մայիս 21, 2017 19:37 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն զինում է Իրանի հակառակորդներին

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ից 109.7 մլրդ դոլարի սպառազինում կգնի: «BBC»-ի փոխանցմամբ` այս մասին թվիթերյան էջում հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղար Շոն Սփայսերը:

ԱՄՆ-ի պատմության մեջ սա զենքի վաճառքի խոշորագույն համաժամանակյա պայմանագիրն է:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 20-ին պայմանագիր է կնքել Էր Ռիադ կատարած այցի ժամանակ: Գործարքի համաձայն` Սաուդյան թագավորությունը մտադիր է 150 «Black Hawk» մակնիշի ուղղաթիռ գնել` 6 մլրդ դոլար ընդհանուր արժեքով:

Ռիադը մտադիր է գնել նաև տանկեր, հրետանային սարքավորումներ, զինտեխնիկա, առափնյա փրկարար ծառայության նավեր, Patriot և THAAD հակահրթիռային համալիրներ:
Թրամփի վարչակազմը որդեգրել է Իրանին տարածաշրջանում մեկուսացնելու` ազդեցության ավանդական գոտիներում սահմանափակելու ռազմավարությունը։ Այդ ռազմավարության շրջանակների մեջ է տեղավորվում նաև Սաուդյան Արաբիային ինտենսիվորեն զինելու վերոնշյալ քայլը։ Սաուդյան Արաբիան Իրանի աշխարհաքաղաքական հակառակորդն է` երկուսն էլ ձգտում են առաջատար դիրքերում հանդես գալ իսլամական աշխարհում, ինչպես նաև  Մեծ Մերձավոր Արևելքում։

Պարսից ծոցի արաբական պետությունները միավորված են նաև ռազմական դաշինքի մեջ, որը հաճախակի անվանում են նաև Արաբական ՆԱՏՕ, իսկ այդ միավորման առանցքային երկիրը հենց Սաուդյան Արաբիան է։ Այս պահին Արաբական ՆԱՏՕ-ն իր ուժերն է փորձարկում Եմենում` պայքարելով տեղի իրանամետ հոուսիտների դեմ, սակայն մեծամասամբ ապարդյուն։

ԱՄՆ-ը Պարսից ծոցի տարածաշրջանում հրահրում է սպառազինությունների մրցավազք` Իրանը ստիպված է լինելու Սաուդյան Արաբիայից հետ չմնալու համար մեծ գումարներ հատկացնել սպառազինություններին` զարգացնելով թե՛ սեփական ռազմաարդյունաբերական համալիրը, թե՛ գնել համապատասխան զենքեր այլ շուկաներում, այդ թվում ՌԴ-ում։

Վաշինգտոնը  տնտեսական առումով շահում է ամերիկյան ռազմաարդյունաբերական համալիրն ուՊենտագոնի լոբբին, որի դիրքերը ուժեղ են Թրամփի «բազեների» շրջանում կամ վարչակազմի այն հատվածում, որոնց կոչում են «ուժայիններ»։

operativ.am/

 

 

Պիտակ