Մայիս 23, 2017 19:45 Asia/Tehran
  • Իսրայելն ու Պաղեստինը Թրամփին խոսք են տվել աշխատել հակամարտության կարգավորման շուրջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Իսրայելն ու պաղեստինցիները կարող են խաղաղ բանակցել: Թրամփը առաջարկել է նրանց օգնել այդ հարցում, իսկ երկրի առաջնորդները խոստացել են աշխատել հակամարտության կարգավորման շուրջ: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:

«Ես հույս ունեմ, որ ԱՄՆ-ն կարող է օգնել Իսրայելին և պաղեստինցիներին խաղաղություն հաստատելու հարցում, սա կլինի Մերձավոր Արևելքում հաշտության մեկնարկ և հիանալի ձեռքբերում»,-ասել է ԱՄՆ առաջնորդը:

«Նախագահ Աբասը հավաստիացրել է ինձ, որ նա պատրաստ է բարեխղճորեն աշխատել այդ նպատակին հասնելու համար, վարչապետ Բենիամին Նեթանյաուն ևս նույնն են խոստացել: Ես սպասում եմ աշխատել այդ առաջնորդների հետ տևական խաղաղություն ձեռք բերելու համար»,- հավելել է նախագահը:

Նախագահը զերծ է մնացել Մերձավոր Արևելքի կարգավորման իր նախաձեռնությունների մասին խոսելուց, սակայն պաղեստինցիներին խոստացել է օգնել նրանց ահաբեկչության դեմ պայքարում և տնտեսության զարգացման հարցում:

operativ.am/

 

Պիտակ