Օգոստոս 02, 2017 17:30 Asia/Tehran
  • «Ալ-Նուսրայի ճակատ»-ի ահաբեկիչները նահանջում և հեռանում են Լիբանանի Արսալի բարձունքներից

«Ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորումը Լիբանանի հյուսիսային Արսալ շրջանի բարձունքներից նահանջելու և դուրս գալու շեմին ,հրդեհել է Վադի-Համայեդի և Ալ-Մալահի շրջաններում գտնվող իր կենտրոնատեղիները:Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

«Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորումն այսօր հրդեհել է Ալ-Մալահի շրջանում «Ալ-Բաթուն» ճամբարում  գտնվող իր շտաբի կենտրոնատեղին ու գլխավոր շենքը:

Անցած օրերի ընթացքում Արսալի բարձունքների ազատագրված հատվածից «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման անդամների փախուստից հետո, Դիմադրության ուժերը մուտք գործեցին «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման պարագլխի կենտրոնատեղի, որտեղ ահաբեկիչները թողել էին իրենց անձնական իրերն ու զինտեխնիկան:

Հուլիսի 31-ին մեկնարկել է Լիբանանի Արսալ շրջանից «Ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորման  զինյալների (շուրջ 9000 հոգի) տեղափոխումը դեպի Սիրիայի Իդլիբի շրջան:

 

Պիտակ