Պուտինը շնորհավորել է ռուս և սիրիացի զինվորականներին Դեյր Զորում հաղթանակի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i71355-Պուտինը_շնորհավորել_է_ռուս_և_սիրիացի_զինվորականներին_Դեյր_Զորում_հաղթանակի_կապակցությամբ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ռուս և սիրիացի զiնվորականներին Դեյր Զորում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ տարած մեծ հաղթանակի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2017 04:35 Asia/Tehran
  • Պուտինը շնորհավորել է ռուս և սիրիացի զինվորականներին Դեյր Զորում հաղթանակի կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ռուս և սիրիացի զiնվորականներին Դեյր Զորում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ տարած մեծ հաղթանակի կապակցությամբ:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, վկայակոչելով ՏԱՍՍ-­ը, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: «Ռուսաստանի նախագահը շնորհավորել է ռուսական և սիրիական զորքերի հրամանատարներին՝ Սիրիան ահաբեկիչներից ազատագրելու ռազմավարական հաղթանակի կապակցությամբ»,­ ասել է Պեսկովը: Նա հավելել է, որ Բաշար Ասադին հասցեագրված ուղերձում Վլադիմիր Պուտինը բարձր գնահատական է տվել Սիրիայի տարածքն ահաբեկիչներից ազատելու ճանապարհին արված կարևոր քայլի առթիվ: Պեսկովը նաև մանրամասնել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել է Դեյր Զորն ապաշրջափակելու գործողության հաջող ավարտի մասին: Ռուսական ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել Դեյր Զորում ԻՊ­ի դիրքերին, ինչի հետևանքով նրանք լուրջ կորուստներ են կրել, ինչից էլ օգտվել են Սիրիայի կառավարական ուժերը՝ ճեղքել ահաբեկիչների պաշտպանությունը և ազատագրել քաղաքը:

Armenpress.am

 

: