Լավրովը գոհ է Սիրիայում ապաէսկալացման գոտիների ստեղծման նախագծի առաջընթացից
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում ապաէսկալացման գոտիների վերաբերյալ Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի բանակցություններում առաջընթացը շարունակվում է: Այս մասին հաղորդել է Սպուտնիկ լրատվական գործակալությունը:
Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրն ասել է .«Զգալի առաջընթաց է արձանագրվել Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգում ապաէսկալացման գոտիների ստեղծման վերաբերյալ բանակցություններում»:
Վլադիվոստոկում կայացած Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում, Լավրովն ասել է.«Որպես Աստանայի բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների երաշխավոր երկրներ՝ Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի համագործակցությունը շարունակվում է»:
2017 թվականի մայիսին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած Սիրիայի հարցով բանակցությունների չորրորդ փուլում Իրանը , Ռուսաստանը և Թուրքիան հուշագիր ստորագրեցին Սիրիայում ապաէսկալացման գոտիների ստեղծման մասին: