Սեպտեմբեր 29, 2017 18:57 Asia/Tehran
  • ԱՊԼ-ի գլխավոր քարտուղարը օգնություն Է առաջարկել Իրաքի միասնությունը պահպանելու խնդրում

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը Իրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմ Ջաֆարիի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում համարաբական կազմակերպության օգնությունն Է առաջարկել Իրաքյան Քրդստանի շուրջ ստեղծված իրադրության կարգավորման խնդրում:

Այդ մասին ասված Է ԱՊԼ-ի տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Խոսակցությունը վերաբերել Է հանրաքվեից հետո Իրաքում ստեղծված իրադրությանը: Գլխավոր քարտուղարը հետաքրքրվել Է այդ հարցում Իրաքի կառավարության դիրքորոշմամբ, ինչպես նաեւ ճշտել Է, թե ԱՊԼ-ն ինչ կարող Է անել Իրաքի միասնությունը պահպանելու նպատակով… Գլխավոր քարտուղարը լիակատար պատրաստակամություն հայտնեց գործուն դեր խաղալ այդ գործընթացում»,- ասված Է փաստաթղթում:

lratvakan.am

Պիտակ