Սեպտեմբեր 30, 2017 10:12 Asia/Tehran
  • «Իսլամական պետության» պարագլուխը հավանաբար ողջ է

«Իսլամական պետության» գրոհայինները աուդիոձայնագրություն  են հրապարակել, որում ըստ երևույթին, իրենց պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին է ուղերձով հանդես գալիս:

 

Համաձայն ալ-Բաղդադիի կողմից շոշափված թեմաների՝ նա տեղյակ է Սիրիայում և Իրաքում կառավարական զորքերի հետ ԴԱԻՇ-ի զինված ընդհարումների գոտիներում տեղ ունեցողի մասին։ «Իսլամական պետության» պարագլուխը անդրադարձել է նաև Հյուսիսային Կորեայի հնչեցրած սպառնալիքներին ԱՄՆ և Ճապոնիայի դեմ:

ԱՄՆ Պետդեպից BBC-ին հայտնել են, որ իրենք տեղեկացված են այդ ձայնագրության մասին, որում իբրև թե հնչում է ալ-Բաղդադիի ձայնը։ Նշվում է, որ այն ուսումնասիրվում է՝ իսկությունը պարզելու նպատակով։

armedia.am

Պիտակ