Հոկտեմբեր 22, 2017 15:16 Asia/Tehran
  • Թուրքիայի ուժը տարածաշրջանի նավթի ճակատագրում. Sabah, Թուրքիա

Նավթի 120 դոլար մեկ բարելի դիմաց գինը 2013 թ. սկզբին Ռուսաստանի և Պարսից ծոցի երկրների համար ենթադրում էր ինչպես տնտեսական, այնպես էլ՝ քաղաքական ուժ: Այս մասին գրում է թուրքական Sabah պարբերականը:

Սակայն համաշխարհային տնտեսության և սև ոսկու առաջարկի և պահանջարկի միջև գլոբալ անհավասարակշռության վիճակով աճող մտահոգության ֆոնին նավթը մինչև 2015 թ. էժանացավ 57 դոլարից: Գլոբալ էներգետիկ խաղին որպես մաքուր արտահանող ԱՄՆ-ի միանալով այդ փուլում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Պարսից ծոցի երկրների միջև էներգետիկ պատերազմի սրումով նավթը, որը 2015 թ. մայիսի 15-ին արժեր 67 դոլար, 2016 թ. հունվարի 15-ին լրջորեն էժանացավ մինչև 29 դոլար: Նավթի գնի այդ 90-դոլարանոց նվազումը, որը ցնցել է գլոբալ տնտեսական շրջանակները, զգալիորեն մեծացրել է լարվածությունը Օբամայի վարչակազմի, որը ցանկանում էր համահարթել իր եվրասիական քաղաքականության վերաբերյալ ցոյցերը, վերացնել հակազդեցությունը և մրցակցությունը, և Պարսից ծոցի ու Ռուսաստանի երկրների միջև: Բայց երբ Օբամայի վարչակազմի ռազմավարությունը, որը նավթի գներն իջեցրել էր 30 դոլարից, ամերիկյան էներգետիկ ընկերություններին դրել էր սնանկության եզրին, ԱՄՆ-ը ճշգրտեց իր քաղաքականությունը, և 2016 թ. նավթի գինը սկզբում գերազանցեց 40 դոլարը, հետո՝ 50:

Իսկ այսօր հյուսիսային Իրաքում անկախության հանրաքվեի և Իրաքում քրդական ինքնավար շրջանի նկատմամբ Թուրքիայի, Իրանի և իրաքյան կենտրոնական կառավարության կողմից մեկուսացման ռազմավարության դեպքում հում նավթի գինը նորից գնում է դեպի 60 դոլար: Իրաքի քրդական տարածքային վարչակազմը և դրա ղեկավար Բարզանին կտրել են ճյուղը, որի վրա նստած էին, ասվում է հոդվածում: Չէ՞ որ օրական 565 000 բարելի արտահանումը, որն Իրաքի քրդական տարածքային վարչակազմն արտահանում էր այլ երկրներ նախքան հանրաքվեի հետ կապված լարվածությունը, ծայրահեղ կարևոր էր և համեմատելի Կատարի օրական արտահանման հետ: Եվ մի զարմացեք, որ դրանցից 135 000 բարելը գնում էր Իսրայել, 125 000-ը՝ Իտալիա, 85 000-ը՝ Հունաստան, 60 000-ը՝ Խորվաթիա, 55 000-ը՝ Իսպանիա: Պարզ է, որ ոչ ոք հիացած չի լինի, եթե Թուրքիան փակի ծորակը: Իրաքյան կենտրոնական կառավարության նավթի նախարար ալ-Լաիբին արդեն հիմա հայտարարել է այլ նավթատարի վերականգնում սկսելու մտադրության մասին, որը կշրջանցի Իրաքի քրդական տարածքային վարչակազմի տարածքով Թուրքիա անցնող խողովակները:

Արդեն նույնիսկ սկսվել են Քիրկուկ-Ջեյհան երթուղով խողովակատարով, որը կվերականգնվի «Հյուսիսային նավթային ընկերության կողմից», օրական 400 000 բարելի մատակարարում ապահովելուն ուղղված աշխատանքներ: Բացի տարածաշրջանում աշխատող DNO ASA-ից, Genel Energy-ից և Gulf Keystone-ից՝ տարածաշրջանի, նաև նավթի կարիք ունեցող միջերկրածովյան երկրների, եվրոպական նավթ վերամշակող գործարանների նկատմամբ հետաքրքրույթուն դրսևորող այնպիսի ըներությունների ճակատագրերը, ինչպիսիք են՝ «Գազպրոմ նևթը» և «Ռոսնևթը» Ռուսաստանից, Chevron-ը, Թուրքիայի ձեռքում են, ասվում է հոդվածում: Թուրքիայի հետագա քաղաքականությունը և ռազմավարությունը ևս կորոշեն նավթի համաշխարհային գինը:

1in.am

Պիտակ