Նոյեմբեր 16, 2017 12:26 Asia/Tehran
  • Նեթանյահուն գնում է հակամարտության սրացման վտանգավոր ճանապարհով

«Անցած օրերին մեծ էր վտանգը, որ Մերձավոր Արեւելքում նոր պատերազմ կսկսվի: Մեղավորը Սաուդյան Արաբիան էր, որը Լիբանանն ընտրել էր որպես նոր մարտադաշտ եւ անսովոր միություն էր կազմել Իսրայելի հետ»,- տեղեկացնում է գերմանական  Süddeutsche Zeitung թերթը:

 

«Սաուդյան Արաբիայի համար խոսքը մասամբ վերաբերում է լիբանանյան «Հըզբալլահին» եւ ավելի շուտ տարածաշրջանում գերակայություն ունենալուն եւ իրանական ազդեցությանը»»,- նշում է հոդվածի հեղինակ Ալեքսանդրա Ֆյոդերլ Շմիդը:

«Սաուդյան Արաբիան չի ցանկանում ինքնուրույն սկսել ռազմական հարձակում, իսկ Իսրայելը կկարողանա այդ երկրի համար կատարել «կեղտոտ աշխատանքը»,- նման խոսքերով բնութագրեց իրավիճակը Մերձավոր Արեւելքի հարցերով ԱՄՆ-ի նախկին լիազոր ներկայացուցիչ եւ Իսրայելում ԱՄՆ-ի դեսպան Դանիել Շապիրոն:

«Հակամարտությունը Սիրիայից տեղափոխվում է հարավ»,- նշում է լրագրողը:

«Իսրայելը մի  քանի շաբաթ հարվածներ է հասցնում Սիրիայում «Հըզբալլահի» դիրքերին: Միեւնույն ժամանակ պատերազմն Իսրայելի վարչապետ Նեթանյահուի համար ռիսկային քայլ է, քանի որ մեծ է վտանգը, ինչպես հարեւան Սիրիայի դեպքում»,- շարունակում է հեղինակը:

 

«Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների մի քանի այցերից հետո Սաուդյան Արաբիայում եւ Իսրայելում վերջին մի քանի շաբաթներին ստեղծվել է այն տպավորությունը, որ ռազմական հարձակումների նախապատրաստմանը կարող է գաղտնի կերպով մասնակցել ԱՄՆ-ն: Սաուդյան Արաբիան եւ Թրամփը, ովքեր ետնաբեմում կատարում են տիկնիկավարի դերը, վտանգավոր համադրություն են համարվում»,- նախազգուշացնում է հեղինակը:

«Սեփական ուժն Իսրայելն այժմ ցուցադրում է ռազմաօդային ուժերի՝ իր պատմության մեջ ամենախոշոր զորավարժության ժամանակ: Այսպիսով, Իսրայելի կառավարությունը ցուցադրում է պաշտպանության պատրաստակամությունը: Սակայն այդ բանակը պատրաստ է նաեւ հարձակման՝ դրանով վտանգվելով ներքաշված լինել պատերազմում: Նեթանյահուն գնում է հակամարտության սրացման վտանգավոր ճանապարհով»,- եզրափակում է լրագրողը:

Աղբյուր՝ Süddeutsche Zeitung

Պիտակ