Նոյեմբեր 21, 2017 18:36 Asia/Tehran
  • Ռ. Դիլոնը հայտնել է 3 տարվա ընթացքում սպանված ջիհադիստների թիվը

Սիրիայում եւ Իրաքում 3 տարվա ընթացքում ոչնչացվել են «ԻԼԻՊ» ահաբեկչական խմբավորման 40-60 հազար զինյալներ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, նման հայտարարություն է արել ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ներկայացուցիչ, գնդապետ Ռայան Դիլոնը:

Այն հարցին, թե ինչքա՞ն է 3 տարում չեզոքացված ահաբեկիչների ընդհանուր թիվը, Դիլոնը պատասխանել է. «Չեմ կարծում, որ կոալիցիան ունի ամբողջական հստակ թիվը: Միգուցե իրաքցիներն ունեն, կամ «Սիրիական ժողովրդավարական ուժերը… 40-60 հզր.-ը սպանվել են»:

Հիշեցնենք, որ առանց Դամասկոսի թույլտվության, միջազգային կոալիցիան «ԻԼԻՊ»-ի դեմ ռազմական գործողություններ սկսեց 2014թ.-ի օգոստոսին: Իսկ Ռուսաստանը Սիրիայում իր ռազմարշավը սկսեց 2015թ.-ի սեպտեմբերին:

ԱՄՆ գլխավորած կոալիցիան «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողություններ է իրականացնում նաեւ Իրաքում:

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Պիտակ