Նոյեմբեր 28, 2017 10:38 Asia/Tehran
  • Թուրքիան առաջիկա օրերին Սիրիայում նոր ռազմական գործողություն է ծրագրում

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիկլին չի բացառել թուրքական բանակի կողմից սիրիական Աֆրինում առաջիկա օրերին գործողության անցկացման հնարավորությունը։

«Ով գիտե,վաղը կամ գուցե ավելի շուտ», - նշել է նախարարը՝ պատասխանելով Սիրիայում գործողության մեկնարկի մասին լրագրողի հարցին։

Աֆրինը ներկայում վերահսկվում է սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի կողմից, որոնց Թուրքիան համարում է երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապված ահաբեկչական կազմակերպություն:

armedia.am/

Պիտակ