Դեկտեմբեր 02, 2017 12:44 Asia/Tehran
  • Սիրիական հեռուստաալիքը հայտնել է, որ Իսրայելը հրթիռներ է արձակել Դամասկոսի արվարձանի ուղղությամբ

Սիրիական հակաօդային պաշտպանությունը կասեցրել է Իսրայելի արձակած հրթիռային հարվածը։ Այդ մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հայտնել է սիրիական պետական Al-Ikhbariya հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ այս գիշեր՝ տեղական ժամանակով 0.30-ին, իսրայելցի զինվորականները մի քանի «երկիր-երկիր» տիպի հրթիռ են արձակել Դամասկոսի արվարձաններից մեկի ուղղությամբ։  ՀՕՊ-ը կասեցրել է դրանք և ոչնչացրել երկու թիրախ, հայտնել է հեռուստաալիքը՝ ընդգծելով որ դիրքերին հասցվել է նյութական վնաս։

Հաղորդագրության մեջ միջադեպն անվանել են «անթաքույց հարձակում»։

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունում հարվածի մասին լուրի մեկնաբանությունից հրաժարվել են։

Պիտակ