Դեկտեմբեր 23, 2017 14:07 Asia/Tehran
  • Ռուսական զինուժը Սիրիայում իր ներկայության ընթացքում ահաբեկիչների դեմ «Իսկանդեր» է կիրառել

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Սիրիայից ռուսական զորքը դուրս բերելուց հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը  հայտարարել է ռուսական զորքի կողմից Սիրիայում ահաբեկիչների դեմ «Իսկանդեր» հեռահար հրթիռ կիրառելու մասին:

ՌԴ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ գրոհայինների առավել կարևոր օբյեկտների դեմ կիրառվել են թիրախային հարվածներ հասցնող  "Калибр", "Ха101", "Искандер", "Точка У", "Ха55" և այլ հրթիռներ:

Նախարարը հայտնել է, որ նավերից և սուզանավերից գրոհայինների դիրքերին հասցվել է 11 հարված, իսկ ռազմավարական ավիացիայի ինքնաթիռներից` 66: «ոչնչացվել է 60 հազար 318 գրոհային, որոնցից 819-ը եղել են խմբավորումների ղեկավարներ:

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գործողությունների արդյունքում ոչնչացվել է 8 հազար միավոր զրահատեխնիկա և մեծ կալիբրի գնդացիրներով զրահամեքենա: Սերգեյ Շոյգուն շեշտել է, որ ռուսական ավիացիան կարևոր դեր է խաղացել ահաբեկչական խմբավորումներին նավթի վաճառքից ստացվող  եկամտից զրկելու հարցում: Նավթի վաճառքից ստացվող եկամուտը կազմել է օրական 3 միլիոն դոլար:

orer.news

Պիտակ