Դեկտեմբեր 28, 2017 11:13 Asia/Tehran
  • Մարդու իրավունքների կենտրոնը մտահոգված է 5 բահրենցիների անորոշ ճակատագրով

Պարսից Ծոցի ժողովրդավարության ու մարդու իրավունքների ուսումնասիրության կենտրոնը մի հաղորդագրություն տարարծելով մտահոգություն է հայտնել Ալե Խալիֆայի ռոժիմի կողմից ձերբակալված 5 բահրեյնցիների անորոշ ճակատագրի կապակցությամբ:

 Հասան Ալ-Ասֆուրը,  Ալի Խալիլը,  Ալի Ֆազլը,  Հոսեյն Ալ-Շաալան և  Բաղեր Աբուրոյսը բահրենցի 5 երիտասարդներն են, ովքեր 2017թ. դեկտեմբերին ձերբակալվել են Մանամայի Ալ-Դորազ շրջանում և որոնց մասին ոչ մի տեղեկություն չկա:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, անդրադառնալով Ալե Խալիֆայի ռեժիմի կողմից նրանց նկատմամբ կիրառված խոշտանգումներին, Պարսից Ծոցի ժողովրդավարության ու մարդու իրավունքների ուսումնասիրության կենտրոնը պահանջել է տեղեկություններ փոխանցել ձերբակալվածներ մասին:

Ավելի վաղ, մարդու իրավունքների և ազատությունների աջակցման միջազգային կենտրոնը մի հաղորդագրությամբ հայտարարել էր. «Երիտասարդներին ձերբակալել են ինքնակամ կերպով, ինչը հակասում է միջազգային օրենքներին ու անօրինական քայլ է»:

Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնի հրապարակած զեկույցի մեջ ասված է. «2017թ. դեկտեմբերի 11-17-ը անվտանգության ուժերի կողմից ձերբակավել են առնվազն 44 բահրեյնցի քաղաքական ակտիվիստներ»:

Պիտակ