Փետրվար 14, 2018 18:17 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Քուվեյթի էմիրի հետ

Չորեքշաբթի օրը, Իրաքի վերակառուցման միջազգային կոնֆերանսի շրջանակում, տեղի է ունեցել Իրանի իսլամական հանրապետության ԱԳ նախարարի և Քուվեյթի էմիրի հանդիպումը:

Հանդիպման ժամանակ Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը և Քուվեյթի էմիր Ջաբեր Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահը բանակցել են երկկողմ հարաբերությունների բարելավման մեխանիզմների և տարածաշրջանային հարցերի շուրջ:

Զարիֆը, ով Իրաքի վերակառուցման միջազգային կոնֆերանսին մասնակցելու նպատակով է այցելել Քուվեյթ, երեքշաբթի օրը հանդիպել ու բանակցել է այդ երկրի ԱԳ նախարար Սաբահ Ալ Խալեդ Ալ Ահմադ Ալ Սաբահի հետ:

Կոնֆերանսի շրջանակում, երեքշաբթի օրը տեղի է ունեցել նաև Զարիֆի և Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպումը:

Իրաքի վերակառուցման միջազգային եռօրյա կոնֆերանսը մեկնարկել է փետրվարի 12-ին, ավելի քան 50 երկրների բանկային ակտիվիստների, գործարարների և քաղաքական պաշտոնյաների մասնակցությամբ:

 

Պիտակ