Ապրիլ 07, 2018 04:24 Asia/Tehran
  • Արաբիայի հարավը Եմենի կողմից արձակված հրթիռի թիրախ դարձավ

Եմենի բանակի ու ժողովրդային կոմիտեների հրթիռային ջոկատն ուրբաթ գիշեր տեղեկացրեց Արաբիայի հարավում գտնվող Նաջրանում սաուդացի զորայինների դիրքերի ուղղությամբ բալիստիկ միջին հեռահարությամբ հրթիռի արձակման մասին:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման Եմենի բանակի ու ժողովրդային կոմիտեների հրթիռային ջոկատը հայտարարեց, որ միջին հեռահարության մի հրթիռով հարվածել է Նաջրանի «Ալ-Վաջեբ»-ի տարածքում գտնվող սաուդացի զորայինների դիրքերը:

Եմենի բանակի ու ժողովրդային կոմիտեների հրթիռային ջոկատը չորեքշաբթի գիշեր հրթիռի թիրախ դարձրեց Արաբիայի հարավ-արևմտյան Ջիզան քաղաքում գտնվող Արաբիայի նավթի ազգային ընկերություն՝ «Արամքո»-ի պահեստները:

Եմենի բանակի ու ժողովրդային կոմիտեների հրթիռային ջոկատն անցած շաբաթ օրն էլ հարվածել էր Նաջրանում գտնվող Արաբիայի զորայինների դիրքերը:

Եմենի բանակի խոսնակ Շարաֆ Լողմանն ավելի վաղ հայտարարել էր, որ մինչև այնքան ժամանակ երբ կշարունակվի Եմենի շրջափակումը, ոտնձգողների տնտեսական կառույցները կմնան եմենական հրթիռների թիրախում:

Չնայած Սաուդյան ռեժիմի կողմից համակողմանի շրջափակման Եմենի բանակի ու ժողովրդային կոմիտեների պաշտպանական կարողությունը մեծանում է:

Համաձայն մեկ այլ հաղորդման, Եմենի մայրաքաղաք Սանըան ուրբաթ օրը ամերիկյան-արաբական կոալիցիայի դեմ ժողովրդի ծավալուն ցույցերի ականատեսն էր:

Եմենի «Ալ-Մասիրա» հեռուստակայանի հաղորդման համաձայն, Սանըայի «Բաբ-ալ-Եաման» հրապարակում «Հանուն պատվի պաշտպանության հայրենիքի ազատագրում» կարգախոսով կազմակերպված հանրահավաքի մասնակիցները դատապարտեցին Եմենի ժողովրդի դեմ սաուդյան կոալիցիայի ու նրա վարձկանների ոճրագործություններն ու նաև անցած շաբաթ Եմենի արևմուտքում գտնվող Ալ-Խոխա քաղաքում սաուդացի զինծառայողի միջոցով մի կնոջ բռնաբարումը:

Պիտակ