Մայիս 17, 2018 06:21 Asia/Tehran
  • Վաշինգտոնը պատժամիջոցներ սահմանեց Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի, նրա տեղակալի ու ավագ անդամների դեմ

ԱՄՆ գանձապահության նախարարությունը չորեքշաբթի օրը նոր պատժամիջոցներ սահմանեց Լիբանանի Հեզբոլլահի ավագ անդամների, այդ թվում՝ գլխավոր քարտուղարի ու նրա տեղակալի դեմ:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, ԱՄՆ գանձապահության նախարարությունը զավեշտալի հայտարարություն կատարելով, Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահին, գլխավոր քարտուղարի տեղակալ Շեյխ Նաիմ Ղասեմին, գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով խորհրդական Հոսեյն Ալ-Խալիլին, քաղխորհրդի նախագահ Էբրահիմ Ամին Ալ-Սեյեդին և դատական խորհրդի նախագահ Մոհամմեդ Յոզբաքին մեղադրեց համաշխարհային ահաբեկչության հետ առնչություն ունենալու մեջ և նրանց անունները ներառեց պատժամիջոցների ցուցակում:

ԱՄՆ-ն ավելի վաղ նույնպես Լիբանանի Հեզբոլլահի հետ առնչվող անձանց ու կառույցների դեմ պատժամիջոցներ էր սահմանել:

Պարսից ծոցի համագործակցության խորհուրդն էլ Սաուդյան Արաբիայի ճնշման ներքո հետևեց Լիբանանի Հեզբոլլահի ավագ անդամների դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի քայլին:

Սաուդյան Արաբիան պատժամիջոցներ սահմանեց Լիբանանի Հեզբոլլահի 15 ավագ անդամների դեմ:

Այս պատժամիջոցները սահմանվել են Լիբանանի խորհրդարանական ընտրություններում դիմադրության հոսանքի տարած հաղթանակից հետո:

 

Պիտակ