Հունիս 01, 2018 06:00 Asia/Tehran
  • Դատապարտվել է Արաբիայում մարդու իրավունքների ոտնահարումը

Եվրոխորհրդարանը դատապարտել է Արաբիայում մարդու իրավունքների ոտնահարումը:

Համաձայն «Ալ-Ջազիրա» հեռուստակայանի հինգշաբթի օրը կատարած հաղորդման, Եվրոխորհրդարանը  Արաբիային կոչ է արել վերջ տալ փոքրամասնությունների իրավունքների ոտնահարմանը:

Սաուդյան Արաբիան, որ մարդու իրավունքների արաբական ցանցի կողմից «Բռնապետության ամրոց» կոչումն է ստացել, մարդու իրավունքների ոտնահարման հարցում առաջատար դիրք է զբաղեցնում:

Շիա փոքրամասնությունը գլխավոր խմբերից մեկն է, որի իրավունքները կոպիտ կերպով ոտնահարվում են Սաուդյան իշխանությունների կողմից, իսկ շիա քաղաքական ակտիվիստները կալանավորվում և դատապարտվում են երկարաժամկետ ազատազրկման ու նույնիսկ մահապատժի:

 

Պիտակ