Հունիս 19, 2018 13:29 Asia/Tehran
  • Գեներալ Ջաաֆարի.«Եմենի Ալ-Հոդայդայում ձախողել է արաբական-արևմտյան կոալիցիան»

Անդրադառնալով Եմենի զարգացումներին, Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի գլխավոր հրամանատարն ասել է.«Ալ-Հոդայդայում ձախողել է արաբական-արևմտյան կոալիցիան և մոտ ապագայում Եմենի ժողովրդի հաղթանակի ականատես ենք լինելու»:

Սաուդյան ոտնձգիչ կոալիցիան հունիսի 13-ից լայնածավալ հարձակումներ է սկսել՝ Եմենի Ալ-Հոդայդա նավահանգիստը բռնազավթելու նպատակով:

Անդրադառնալով Իրանի տարածաշրջանային հաջողություններին, գեներալ Մոհամմեդալի Ջաաֆարին ասել է.«Սիրիայի, Լիբանանի և Իրաքի ժողովրդի հաղթանակը կայսերապաշտական ու տիրակալական ուժերի ու նրանց վարձկանների դեմ պայքարող ճակատի հաղթանակն է»:

Իրանի հրթիռային կարողության մաիսն, բրիգադային գեներալ Ջաաֆարին ասել է.«ԻԻՀ-ը կարող է ավելացնել իր հրթիռների հեռահարությունը, սակայն ներկայումս նման մտադրություն չունի»:

«Ներկայումս 2 հազար կմ հեռահարության իրանական հրթիռները կարող են թիրախ դարձնել թշնամիների ստրատեգիական շատ կենտրոններ և հենց այս հեռահարությունը ևս ապահովում է Իրանի անվտանգությունը». ասել է իսլամական հեղափոխության պահակազորի գլխավոր հրամանատարը:

Պիտակ