Հունիս 29, 2018 16:32 Asia/Tehran
  • Սարդաշտի դեպքերի կրկնությունն աշխարհում, քիմիական զենքի քողի տակ հետապնդվող քաղաքական նպատակները

Իրանի հյուսիս-արևմտյան Սարդաշտ քաղաքի  քիմիական ռմբակոծման տարելիցի առիթով հղած ուղերձում Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ընդգծել է.«ԱՄՆ-ի ու Իսրայելի երկու ագրեսիվ ռեժիմները պատասխանատու են տարածաշրջանում քիմիական զենքի շարունակվող չարաբաստիկ հաբավի  համար»:

 

Իրանի ԱԳ նախարարը հինգշաբթի օրը հղած իր ուղերձում նշել է.«ԱՄՆ-ն և Սիոնիստական ռեժիմը խոչընդոտելով Միջին Արևելքում զանգվածային կոտորածի զենքերից զերծ տարածաշրջանի ստեղծմանը, համաշխարհային մասշտաբով պատասխանատու են այս զգայուն տարածաշրջանում հակամարդկային զենքերի չարաբաստիկ ստվերը շարունակվելու  համար»:

1987 թվականի հունիսի 28-ին Իրանի Սարդաշտ սահմանային քաղաքի քիմիական ռմբակոծումն իրականացավ արևմուտքի կանաչ լույսով՝Իրաքի տապալված բռնապետ Սադդամի վարչակարգի կողմից : Այդ արգելված զենքերի օգտագործման հետևանքով զոհվեցին Իրանի մոտ 120 խաղաղ քաղաքացիներ: Իհարկե քիմիական զենքի  օգտագործման այդ սարսափելի հետևանքները չսահմանափակվեցին միայն այդ ժամանակահատվածում: Քիմիական զենքերի կիրռաման ավերիչ հետևանքներից տուժեցին նաև Սարդաշտի ողջ մնացած բնակիչները և հետագայում ծնված  երեխաները:


Այս ոճրագործությունն արձանագրվեց արևմուտքի երկստանդարտ քաղաքականության ներքո: Այն երկրները ,որոնք այսօր հանդես են գալիս մարդու իրավունքների պաշտպանի դերում, Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմի տարիներին տարբեր սովորական ու ոչ սովորական զենքեր էին տրամադրում ոճրագործ Սադդամի  բաասական վարչակարգին: 1980-1988 թթ. Իրանի դեմ Սադդամի վարչակարգի պարտադրյալ պատերազմի ընթացքում միջազգային հանրությունը միայն  հանդես եկավ,որպես   Սադդամի վարչակարգի իրականացրած քիմիական հարձակումների սարսափելի հետևանքների ականատես:Այս հարձակումները ավելի քան 100 հազար զոհ խլեց Իրանից:

Արևմուտքն այն դեպքում աջակցեց  քիմիական զենքերի օգտագործմանը,երբ Իրանի իսլամական հանրապետությունը որպես ներկա դարի քիմիական զենքերի կիրառման զոհ կառուցողական դեր է ունեցել քիմիական զենքերի կոնվենցիան պատրաստելու և վավերացվելու գործում: Նման պայմաններում միջազգային հանրությունը պետք է պատասխանատվություն ստանձնի ներկա դարում քիմիական զենքերի օգտագործումը կանխելու համար: Այսօր աշխարհի տարբեր անկյուններում, մասնավորապես արևմտյան Ասիայում կրկնվում են Սարդաշտում տեղի ունեցած ոճրագործությունները, որոնց մեջ հիմնական դեր ունեն արևմուտքը, հատկապես ԱՄՆ-ն ու Իսրայելի մանկասպան ռեժիմը:

2011 թ. Արևմտյան Ասիայի տարածաշրջանում Սիրիայի ճգնաժամը մեկնարկելով գերտերությունների կողմից անցյալի սխալների կրկնության, այդ թվում Սիրիայում ու Իրաքում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը քիմիական զենքերով զինելու  ականատես ենք եղել:

Նախքան ԻԼԻՊ-ի ինքնահռչակ խալիֆայության տապալումը, այդ և մյուս ահաբեկչական խմբավորումները 21-րդ դարում հասանելիություն ունենալով քիմիական նյութերին Սարդաշտի նման ոճրագործություններ են կատարել: Այս ոճրագործությունների կրկնվելու հարցում խորհելու տեղիք է տալիս ահաբեկիչների՝ քիմիական նյութերին հասանելիություն ունենալու փաստը և Սիրիայում դրանց օգտագործման քաղաքական նպատակները:

Նման ոճրագործությունների մյուս օրինակը Սիոնիստական ռեժիմի կողմից Պաղեստինի ժողովրդի կոտորածն է: Այդ ռեժիմն իր տրամադրության տակ ունի միջուկային տարատեսակ զենքեր և դրանք կիրառում է Պաղեստինի ժողովրդի դեմ ,իսկ միջազգային հանրությունն էլ միայն որպես դիտորդ է հանդես գալիս: Առավել դրան, այդ ռեժիմի կենսաբանական զենքերը լուրջ սպառնալիք են արևմտյան Ասիայի անվտանգության համար:

Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ՝ Աբբաս Էրաղչին համոզված է, որ Միջին Արևելքը միակ տարածաշրջանն է,որ երկրորդ աշխարհամարտից հետո քիմիական զենքերի օգտագործման ականատես է եղել: Քանի որ Սիոնիական ռեժիմը զանգվածային կոտորածի զենքերի մեծ զինապահեստ ունենալով , խուսափում է միանալ միջուկային զենքերի չտարածման պայմանագրին,լուրջ սպառնալիք է համարվում տարածաշրջանի ու աշխարհի խաղաղության ու անվտանգության համար:  

 

 

 

Պիտակ