Հուլիս 29, 2018 13:18 Asia/Tehran
  • Ֆալահաթփիշե. Կարմիր ծովում և Բաբ Ալ-Մանդաբում չկան իրանական հրթիռներ

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ Կարմիր ծովում  ոչ մի հրթիռներ չեն պատկանում Իրանին, սակայն հրթիռները պատկանում են այն ուժերին, որոնք  Իրանին համարում են իրենց հոգատար ռազմավարական գործընկերը:

Կիրակի օրը Հաշմթոլլահ Ֆալահաթփիշան հավելել է, որ Սաուդյան Արաբիայի նավթատար տանկերի ուղղությամբ արձակված հրթիռները պատկանում են այն խմբերին որոնք գործում են Սաուդյան Արաբաիայի հովանավորությամբ:

Իրանի իսլամական խորհրդարանի  ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավարն ասել է. «Այդ խմբերը գիտեն, որ սաուդցիները կոտորում են կյանանց և  երեխաներին»:

Ֆալահաթփիշան ասել է. «Եմենի զինյալները Իրանին համարում են իրենց աջակիցը և համոզված են, որ տարածաշրջանի ապակայունացումը նշանակում է, որ կզոհվեն Եմենի եւ Բահրեյնի երեխաները»:

Նա ասել է, որ Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի դեմ հրահրած պատերազմի պատճառը և ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ցուցաբերած  աջակցության նպատակը ժողովրդավարությունից խուսափելն է: Նա հավելել է.-«Ի տարբերություն տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի և Սիոնիստական ռեժիմի ահաբեկչական քաղաքականության, Իրանի Իսլամական Հանրապետությունը ձգտում է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խաղաղություն և  կայունություն հաստատել»: 

Պիտակ