Օգոստոս 19, 2018 13:09 Asia/Tehran
  • Սիրիայի բանակը երկրի հարավում շարունակում է ահաբեկիչների դեմ գործողությունները

Սիրիայի բանակը լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել երկրի հարավում Դարա նահանգի հյուսիս-արևելքում, Ալ-Սուայդայի հյուսիս-արևմուտքում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դիրքերի դեմ:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ շաբաթ երեկոյան, Դերայի հյուսիս-արևելքում և Սուայդայի  հյուսիս-արևմտյան հատվածում, Սիրիայաի բանակը ռազմական գործողություններ է սկսել Խալխալայի ռազմական օդանավակայանի մոտակայքում:

Միևնույն ժամանակ, Սիրիայի կառավարական ուժերը Սուայդայի նահանգի Ալ- ՍաՖա տարածքը հրետանային և հրթիռային հարվածի տակ են առել  ԻԼԻՊի վերահսկողության տակ գտնվող դիրքերը:

Մի այլ լուրի համաձայն՝ Իդլիբ նահանգի հարավում ահաբեկչական հարձակման հետեւանքով սպանվել է ահաբեկչական խմբի պաշտոնյաներից մեկը:

Պիտակ