Օգոստոս 20, 2018 11:55 Asia/Tehran
  • Եմենը բալիստիկ հրթիռ է արձակել Նաջրանում Սաուդյան Արաբիայի ռազմաբազայի ուղղությամբ

Եմենի բանակի հրթիռային միավորը և ժողովրդական կոմիտեները «Բադր 1» բալեստիկ հրթիռ են արձակել Նաջրանի արևմուտքում գտնվող Սաուդյան Արաբիային պատկանող ռազմաբազայի ուղղությամբ:

Ալ-Մենար հեռուստաընկերության հաղորդման համաձայն, կիրակի օրը արձակված այդ հրթիռը բախվել է թիրախին և բազում վնասներ է պատճառել Սաուդյան Արաբիայի այդ ռազմաբազային:

Ուրբաթ երեկոյան ևս հակադարձելով Եմենում Սաուդյան Արաբիայի ոճրագործություններին, Եմենի բանակի հրթիռային միավորը և ժողովրդական կոմիտեները բալեստիկ հրթիռով թիրախ են դարձրել Նաջրանում սաուդցի բանակայինների դիրքերը:

2018թվականի սկզբից եմենական ուժերը մեծացրել են իրենց հարձակումները Սաուդյան Արաբիայի դեմ և անգամ թիրախ են դարձրել այդ երկրի մի քանի զգայուն կետեր:

Պիտակ