ԱՊԼ-ն արձագանքեց Սիոնիստական ռեժիմի դատարանի կայացրած վճռին
(last modified Thu, 06 Sep 2018 12:59:31 GMT )
Սեպտեմբեր 06, 2018 17:29 Asia/Tehran
  • ԱՊԼ-ն արձագանքեց Սիոնիստական ռեժիմի դատարանի կայացրած վճռին

Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) դատապարտեց Խան Ահմեռի տարածքն ավերելու՝ կապակցությամբ Սիոնիստական ռեժիմի դատարանի որոշումը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն ԱՊԼ գլխավոր քարտուղարի տեղակալ Սաաիդ Աբուալին  Խան Ահմեռի տարածքն ավերելու օգտին արձակված Սիոնիստական ռեժիմի դատարանի որոշումը միջազգային օրենքների ոտնահարում բնութագրեց և ասաց. «Սիոնիստներն այս քայլով անտեսում են Պաղեստինի մասին միջազգային բանաձևերը»:

«Սիոնիստական ռեժիմի վտանգավոր նախագծերի գործադրման առաջն առանելու համար միջազգային բոլոր կառույցներն ու ՄԱԿ-ը շտապ քայլեր պիտի ձեռնարկեն»,-հավելել է ԱՊԼ գլխավոր քարտուղարի տեղակալը:

ԱՊԼ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի ընդգծմամբ, նման ոճրագործությունների հեղինակները պիտի  դատվեն միջազգային ատյաններում:

Սիոնիստական ռեժիմի դատարանը չորեքշաբթի օրն արձակեց Ղոդսի արևելքում գտնվող  Խան Ահմեռի տարածքում բնակվող պաղեստինցիերի տների ավերման վճիռը:

Ավերելով պաղեստինցիների տները Սիոնիստական ռեժիմը մտադիր է բռնազավթել նրանց հողատարածքները և դրանք օգտագործել անօրինական քաղաքավանների ընդլայնման համար:

Պիտակ