Հոկտեմբեր 16, 2018 12:27 Asia/Tehran
  • Եմենը երկու բալիստիկ հրթիռ է արձակել սաուդցի վարձկանների դիրքերի ուղղությամբ

Եմենի բանակայիններն ու Անսարալլահի ուժերը երեքշաբթի առավոտյան Բադր-1 երկու բալիստիկ հրթիռ են արձակել Եմենի կենտրոնում գտնվող Մաարեբ նահանգում սաուդցի վարձկանների դիրքերի ուղղությամբ:

Հարձակման հավանական զոհերի թվի մասին լուր չի հաղորդվել:

Շաբաթ երեկոյան, Եմենի ժողովրդական ուժերն ու բանակի հրթիռային միավորը չորս բալիստիկ հրթիռ են արձակել Սաուդյան Արաբիայի հարավում գտնվող Ասիրի և Նաջրանի շրջաններում սաուդցի բանակայինների դիրքերի ուղղությամբ:

Չնայած Սաուդյան ռեժիմի կողմից բազմակողմանի շրջափակմանը, Եմենի բանակի ու ժողովրդական ուժերի պաշտպանական կարողությունը մեծանում է:

Ի դեպ, եմենական աղբյուրները հայտարարել են, որ Եմենի բանակն ու ժողովրդական կոմիտեները Նաջրանում կործանել են սաուդցի բանակայիններին պատկանող մի զրահամեքենա:

 

Պիտակ