Արաբական Լիգան դատապարտել է Արևելյան Երուսաղեմում ԱՄՆ-ի հյուպատոսության փակվելը
(last modified 2018-10-21T13:27:29+00:00 )
Հոկտեմբեր 21, 2018 16:57 Asia/Tehran
  • Արաբական Լիգան դատապարտել է Արևելյան Երուսաղեմում ԱՄՆ-ի հյուպատոսության փակվելը

Արաբական պետությունների լիգան դատապարտել է Արևելյան Երուսաղեմում հյուպատոսությունը փակելու և այդ քաղաքում գտնվող նոր դեպանության հետ մեկտեղելու ԱՄՆ-ի քայլը:

Al Bawaba լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Պաղեստինի հարցերով ԱՊԼ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Սաիդ Աբուալին ասել է.«Վաշինգտոնի անպատասխանատու քայլը միտված է պաղեստինցիների իրավունքները ոտնահարելուն»:

ԱՊԼ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ասել է.«ԱՄՆ-ի կառավարությունը, հովանավորելով զավթիչներին, արժեզրկում է միջազգային օրենքները, որովհետև ՄԱԿ-ի բանաձևերի համաձայն, Արևելյան Երուսաղեմը համարվում է Պաղեստինի անբաժանելի մասը:

«ԱՄՆ-ի այդ քայլը սիոնիստներին ոչ մի իրավունք չի վերապահում և արաբական երկրներն ու միջազգային հանրությունը կշարունակեն դիմակայել այդ կամայականություններին». հավելել է նա

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ դատապարտել է ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու քայլը:

Պիտակ