Նոյեմբեր 12, 2018 05:08 Asia/Tehran
  • Օբամայի վարչակազմի 30 պաշտոնյաներ ընդունեցին Եմենի ավերիչ պատերազմի կապակցությամբ ԱՄՆ-ի կրած պատասխանատվությունը

ԱՄՆ նախկին վարչակազմի 30 բարձրաստիճան պաշտոնյաներ, ընդունելով Եմենի պատերազմին ԱՄՆ-ի միջամտության սխալ քայլի պատասխանատվությունը, պահանջել են անհապաղ վերջ տալ այս պատերազմին:

Համաձայն «Վաշինգտոն Փոստ»-ի հաղորդման, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի 30 պաշտոնատարներ, նախագահ Դոնալդ Թրամփին հղած նամակում պահանջել են Եմենում շտապ հրադադար հաստատել և դադարեցնել սաուդյան կոալիցիային ցուցաբերվող օժանդակությունները:

Նամակի տակ իրենց ստորագրությունն են դրել ազգային անվտանգության նախկին խորհրդական Սուզան Ռայսը, Կենտրոնական հետախուզական վարչության CIA-ի նախկին պետ Ջոն Բրենանը, ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Վենդի Շերմանը և Սպիտակ տան նախկին բարձրաստիճան պաշտոնատար Լիզա Մոնաքոն:

Նամակի հեղինակները հաստատել են, որ Օբամայի վարչակազմը 2015 թվականին որոշեց Եմենի դեմ հարձակման հարցում աջակցություն ցուցաբերել Արաբիայի գլխավորած կոալիցիային, սակայն այսօր Եմենի պատերազմին ԱՄՆ-ի զինվորական միջամտությանը վերջ տալու համար որևէ հեռանկար գոյություն չունի:

Պիտակ