Նոյեմբեր 25, 2018 18:11 Asia/Tehran
  • Զարիֆը քննադտել է Արևմուտքի լռությունը՝ Հալեպում ահաբեկիչների իրականացրած քիմիական հարձակման կապակցությամբ

Զարիֆը քննադատել է Արևմուտքի լռությունը՝ Հալեպում ահաբեկիչների իրականացրած քիմիական հարձակման կապակցությամբ, նշելով, որ Արևմուտքը չի դատապարտում իր դաշնակցի կողմից քիմիական զենքի օգտագործումը:

Շաբաթ երեկոյան, ահաբեկիչները Հալեպի բնակելի շրջանները հրետանակոծել են քլոր պարունակող հրթիռներով:

Դեպքի հետևանքով, ավելի քան 100 խաղաղ քաղաքացիներ, քլոր գազ շնչելու պատճառով, շնչառական խնդիրներով հոսպիտալացվել են:

Կիրակի օրը, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը թուիթերում գրել է.«Ինչո՞ւ Արևմուտքը չի դատապարտում Հալեպում ահաբեկիչների քիմիական հարձակումը: Արևմուտքը քիմիական զենքի օգտագործումը դատապարտում է այն ժամանակ, երբ իր թշնամու կողմից է լինում և ոչ թե դաշնակցի»:

«Երբ Իրաքի նախկին բռնապետ Սադդամը Իրանի դեմ քիմիական զենք էր օգտագործում, Արևմուտքը փակել էր իր աչքերը, սակայն երբ Սադդամն Արևմուտքի թշնամի դարձավ, Արևմուտքը նրան ոչնչացնելու համար պատերազմ հրահրեց»,-ասել է Իրանի արտգործնախարարը:

Կիրակի օրը, մտահոգություն հայտնելով Հալեպում ահաբեկիչների կողմից իրականացված քիմիական հարձակումների կապակցությամբ, Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է.«Ահաբեկիչները նման անմարդկային քայլեր են իրականացնում տարածաշրջանային ու վերտարածաշրջանային որոշ պետությունների ռազմական, ֆինանսական, քաղաքական ու գաղափարական հովանավորությունը վայելելով»:

 

Պիտակ