Դեկտեմբեր 08, 2018 17:50 Asia/Tehran
  • Նյու Յորքի շուկայում նավթի գների զգալի աճ է արձանագրվել

Նավթի արդյունահանման ծավալի կրճատման մասին ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունից հետո, Նյու Յորքի շուկայում նավթի գների զգալի աճ է արձանագրվել: Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը:

Այն բանից հետո, երբ  ուրբաթ օրը կայացած նիստում Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) անդամ և ոչ անդամ երկրները, մասնավորապես՝ Ռուսաստանը  նավթի արդյունահանման ծավալների կրճատման մասին համաձայնության եկան, նույն օրը Նյու Յորքի շուկայում նավթի գների զգալի աճ նկատվեց:

Ըստ հաղորդման՝ Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի արժեքը  փետրվարյան   մատակարարումներով աճել է 1.61 դոլարով՝ բարելի դիմաց հասնելով 61.67 դոլարի։

WTI (West Texas Intermediate) տեսակի նավթի գինն  ԱՄՆ-ում  հունվար ամսվա մատակարարումներով աճել է 1.12 դոլլարով՝բարելի դիմաց հասնելով 52.61 դոլարի:

ՕՊԵԿ-ի անդամ և ոչ անդամ երկրներն ուրբաթ օրը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացած նիստի ընթացքում որոշել են առաջիկա վեց ամիսների ընթացքում իրենց նավթի արդյունահանման ծավալները կրճատել, հասցնելով օրական մեկ միլիոն 200 հազար բարելի:

Նիստի մասնակիցները, հաշվի առնելով ԱՄՆ-ի նավթային շրջափակումները,  համաձայնության եկան իրանական նավթի արդյունահանման ծավալները  պահպանելու և այն չկրճատելու շուրջ:

Այդ համաձայնությունը ձեռք է բերվել այն դեպքում, երբ ԱՄՆ կառավարությունն իր նավթային դաշնակիցներին կոչ է արել իջեցնել նավթի գինը: 

Պիտակ