Ֆրանցիսկոս Պապը քննադատեկ է միգրանտների նկատմամբ եվրոպական երկրների վերաբերմունքը
(last modified Mon, 07 Jan 2019 01:48:48 GMT )
Հունվար 07, 2019 05:18 Asia/Tehran
  • Ֆրանցիսկոս Պապը քննադատեկ է միգրանտների նկատմամբ  եվրոպական երկրների վերաբերմունքը

Աշխարհի կաթոլիկների առաջնորդը քննադատելով միգրանտների հանդեպ եվրոպական երկրների քայլերը կոչ արեց փոխել որդեգրված ընթացքը և օժանդակություն ցուցաբերել միգրանտներին:

Համաձայն «Եվրոնյուզ»-ի հաղորդման, Հռոմի  Ֆրանցիսկոս Պապը կիրակի օրը ԵՄ-ի ղեկավարներից պահանջել է փոխել իրենց հակամիգրացիոն քաղաքականությունները:

Պապը նաև կոչ է արել  դադարեցնել Միջերկրական ծովում անորոշութան մատնված երկու նավերի 49 միգրանտ ուղևորների ճակատագրի շուրջ վեճերը և այդ նավերի խարիսխ նետելու համար ապահով վայր տրամադրել:

Ֆրանցիսկոս Պապը քննադատել է միգրատների հանդեպ Իտալիայի ու Մալտայի վերաբերմունքը:

Ավելի քան երկու շաբաթ է, ինչ 32 միգրանտներ փոխադրող Sea-Watch «Sea-Watch 3» նավը և  17 միգրանտներ փոխադրող «Sea-Eye» նավը, անորոշ վիճակում են գտնվում Միջերկրական ծովում:

Նավերը, որ պատկանում են գերմանական բարեգործական խմբերին, հիմնականում աֆրիկացի  ուղևորներին իջեցնելու համար որևէ նավահանգիստ չեն գտնում: