Մարտ 20, 2019 17:25 Asia/Tehran
  • Amnesty International. ԱՄՆ-ը մադնակից է եղել Սոմալիի քաղաքացիների սպանությունների մեջ

Amnesty International- ը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը ներգրավված են եղել Սոմալիում քաղաքացիական անձանց սպանելու մեջ:

Amnesty International- ի տվյալներով, Սոմալիի հարավ-արեւելյան մասում  ԱԼ-Շաբաբ խմբի ահաբեկչական հարձակումների  կենտրոնում գտնվող Շաբիլի Ալսաֆլի շրջանի դեմ ամերիկյան ռազմական ինքնաթիռների կողմից իրականացրած 5 հարձակման հետևանքով, զոհվել է 14 խաղաղ բնակիչ, ևս 8-ը վիրավորվել են:

Զեկույցի համաձայն, հարձակումները տեղի են ունեցել 2017 թվականի հոկտեմբերից մինչեւ 2018 թվականի դեկտեմբերը, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկեց Սոմալիում օդուժի օգտագործման սահմանափակումները:

Զեկույցի համաձայն, ԱՄՆ զինված ուժերը 2018 թ.-ին Սոմալիում իրականացրել են առնվազն 47 օդային հարված:

Սոմալիում 1991-ից ի վեր ընթանում են քաղաքացիական պատերազմներ, իսկ ԱՄՆ-ն այդ երկրում ունի  500-600 զինվոր:

 

Պիտակ