Օգոստոս 21, 2022 17:39 Asia/Tehran
  • Բացահայտվել են Սոմալիում ամերիկացիների իրականացրած հանցագործությունները

Միջազգային ավիահարվածների վիճակագրությունն ուսումանսիրող կենտրոնը պարզել է, որ ԱՄՆ-ը թաքցրել է Սոմալիում խաղաղ բնակչության զոհերի իրական թիվը, և որ աֆրիկյան այս երկրում զոհերի թիվը 30 անգամ գերազանցում է Պենտագոնի հայտարարած թվին։

ԻՌՆԱ-ի  հաղորդմամբ՝ Airwars կազմակերպությունը հայտարարել է, որ վերջին ամիսներին Սոմալիում ամերիկյան ավիահարվածները քիչ են լուսաբանվել ամերիկյան ԶԼՄ-ներում, և միայն վերջին շաբաթների ընթացքում այդ հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 20 խաղաղ բնակիչ:

Ըստ բրիտանական Airwars մոնիտորինգային կենտրոնի տվյալների՝ Ջո Բայդենի նախագահության օրոք ԱՄՆ-ի ուժերը առնվազն 16 անգամ ռմբակոծել են Սոմալին, ինչի հետևանքով զոհվել է 465-ից 545 մարդ։

Կենտրոնը հայտարարել է, որ  2007 թվականից ԱՄՆ զինուժը Սոմալիում 260 հարձակում է իրականացրել։

 

Պիտակ