Փետրվար 03, 2020 08:40 Asia/Tehran
  • Մորեխների ներխուժման պատճառով Սոմալիում արտակարգ դրություն է հայտարարվել

Սոմալիի գյուղատնտեսության նախարարությունը մորեխների ներխուժման պատճառով արտակարգ դրություն է հայտարարել, հայտնում է BBC-ն:

ՄԱԿ-ի տվյալներով, Սոմալիում և Եթովպիայում մորեխների ներկայիս ներխուժումն ամենամեծն է վերջին 25 տարիների ընթացքում:

Նշվում է, որ այս միջատների պոպուլյացիան մեծացել է վերջին հորդառատ անձրևներից հետո:

Տեղական իշխանությունները մտավախություն ունեն, որ խնդիրը չի հաջողվի լուծել մինչև բերքահավաքի մեկնարկն ապրիլին:

Associated Press-ի փոխանցմամբ, մորեխներն արդեն հասել են Քենիա, որտեղ իրավիճակն ամենաբարդն է վերջին 70 տարիների ընթացքում:

1in.am

 

Պիտակ