Ապրիլ 02, 2019 11:34 Asia/Tehran
  • Զարիֆ.«ԱՄՆ-ի շրջափակումները տնտեսական ահաբեկչություն են»

Դատապարտելով Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի շրջափակումները, Իրանի արտգործնախարարն ասել է.«Այդ շրջափակումները տնտեսական ահաբեկչություն են»:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, Twitter-ում գրառում կատարելով, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն նշել է, որ Թրամփի առավելագույն ճնշման քաղաքականությունը, որը Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի բացահայտ խախտում է համարվում, խափանել է Իրանի «Կարմիր մահիկ»-ի կազմակերպության օժանդակությունը Իրանում հեղեղից տուժածներին:

Զարիֆը նշել է, որ Իրանին վաճառքի համար արգելված իրերից են փրկարարական նշանակության ուղղաթիռները, որոնք ներկայիս պայմաններում խիստ անհրաժեշտ են հեղեղից տուժած շրջաններում, հետևաբար ԱՄՆ-ի կեցվածքը ոչ միայն տնտեսական պատերազմ է, այլև տնտեսական ահաբեկչություն:

Վերջին երկու շաբաթների ընթացքում Իրանի հյուսիսային, արևմտյան ու հարավային որոշ շրջաններում տեղի ունեցած հեղեղները մարդկային ու ֆինանսական մեծ կորուստներ են ունեցել:

Պիտակ