Ֆրանսիայի նախագահը արդարացնում է Սաուդյան Արաբիային զենք վաճառելու քայլը
Նրանով հանդերձ, որ ապացուցվել է Եմենում տիրող մարդկային աղետի հարցում սաուդական սպառազինության դերակատարությունը, Ֆրանսիայի նախագահը արդարացնում է Սաուդյան Արաբիային զենք վաճառելու քայլը:
Էմանուել Մակրոնը, որ ԵՄ-ի նիստին մասնակցելու համար Ռումինիա է մեկնել, հինգշաբթի օրը արդարացնելով Սաուդյան Արաբիային զենք վաճառելու քայլը, ասել է.«Սաուդյան Արաբիային վաճառվող զենքերի մեծ մասն օգտագործվում է այդ երկրի սահմաններից ներս ու այդ տարածքում»:
Նա հավելել է. «Երաշխիքներ ենք ստացել այն մասին, որ Ֆրանսիայի արտադրության զենքերը չօգտագործվեն խաղաղ բնակիչների դեմ»:
Ավելի վաղ, մարդու իրավունքների պաշտպան մի շարք կազմակերպություններ, Ֆրանսիայի կառավարությանը կոչ էին արել անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային:
Մինչ այժմ, Եմենում Սաուդյան Արաբիայի ու նրա դաշնակիցների հարձակումների հետևանքով, զոհվել է ավելի քան 16 հազար մարդ, տասնյակ հազարավոր ուրիշներ վիրավորվել և միլիոնավոր մարդիկ հայտնվել են անօթևանի կարգավիճակում: