Ղազախստանում ընտրություններն ուղեկցվել են տասնյակ ցուցարարների ձերբակալություններով
Ղազախստանի ոստիկանությունը Ալմաթիում ձերբակալել է տասնյակ ցուցարարների, որոնք բողոքել են այսօր ընթացող նախագահական ընտրությունների դեմ:
Ալմաթիում մի խումբ մարդիկ փողոց էին դուրս եկել այսօր անցկացվող նախագահական ընտրությունները բոյկոտելու կոչով: Նրանք հավաքվել էին քաղաքի Աստանա հրապարակում: Ոստիկանական ուժերը ճնշել են ակցիան և ձերբակալել տասնյակ ցուցարարների:
Ղազախստանի ընտրությունները մեկնարկել են հունիսի 9-ի առավոտյան:
Նախագահական ընտրությունների թեկնածու Ղասիմ֊Ժոմարտ Տոկաևը ընտրատեղամասում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ղազախստանի ժողովուրդը տառապում է սոցիակալան ու տնտեսական խնդիրների պատճառով: Այդ իսկ պատճառով այսօր անցկացվող ընտրությունները լավ առիթ են ընտրելու այն թեկնածուին, ով կկարողանա երկիրն ավելի լավ առաջնորդել: