Ղազախստանում կոչ են անում բողոքել նախագահական ընտրությունների արդյունքների դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i108295-Ղազախստանում_կոչ_են_անում_բողոքել_նախագահական_ընտրությունների_արդյունքների_դեմ
Ղազախստանի կառավարության ընդդիմադիրները, ժողովրդին կոչ են արել բողոքել հունիսի 9-ին այդ երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքների դեմ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 12, 2019 08:40 Asia/Tehran
  • Ղազախստանում կոչ են անում բողոքել նախագահական ընտրությունների արդյունքների դեմ

Ղազախստանի կառավարության ընդդիմադիրները, ժողովրդին կոչ են արել բողոքել հունիսի 9-ին այդ երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքների դեմ:

Ընդդիմադիր ակտիվիստները երեքշաբթի օրը տարածել են մի հայտարարություն, կոչ անելով չորեքշաբթի օրը մասնակցել հակակառավարական բողոքի ցույցին: Ոստիկանությունը հայտարարել է, որ ճնշելու է բողոքի ցանկացած ցույց:

Ղազախստանի ՆԳ նախարարությունը հայտարարել է, որ ոստիկանությունը Դուշանբեում ձերբակալել է ընտրությունների արդյունքների դեմ բողոքող 200 ակտիվիստների: Հատկանշական է, որ պաշտոնական աղբյուրների համաձայն,  ձերբակալվածների թիվը եղել է 500:

Հունիսի 9-ին Ղազախստանում կայացած նախագահական ընտրություններում հաղթել է Քասիմ Ջոմարթ Տոկաևը, ով ստացել է ձայների 70 տոկոսը: