Ղազախստանում ձերբակալվել են հազարավոր ցուցարարներ
https://parstoday.ir/hy/news/world-i108376-Ղազախստանում_ձերբակալվել_են_հազարավոր_ցուցարարներ
Ղազախստանի դատական ոլորտի մի պաշտոնյա հայտարարել է, որ նախագահական ընտրությունների դեմ անցկացված վերջին բողոքի ցույցերի ընթացքում, ձերբակալվել է 957 մարդ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 14, 2019 08:36 Asia/Tehran
  • Ղազախստանում ձերբակալվել են հազարավոր ցուցարարներ

Ղազախստանի դատական ոլորտի մի պաշտոնյա հայտարարել է, որ նախագահական ընտրությունների դեմ անցկացված վերջին բողոքի ցույցերի ընթացքում, ձերբակալվել է 957 մարդ:

Ղազախստանի գլխավոր դատախազության սոցիալական ապահովության ծառայությունների ղեկավար Սափարիբեկ Նուրբիսովը, մամուլի ասուլիսում ասել է. «Անօրինական բողոքի ցույցերին մասնակցելու մեղադրանքով, հունիսի 9-10-ը  կալանավորվել է 670 մարդ, 115-ը տուգանվել են, ևս 172-ը ստացել են նախազգուշացում»:

Նա հավելել է. «Չնայած Ղազախստանի գլխավոր դատախազությունը բազմիցս զգուշացրել է անօրինական ցույցերին չմասնակցելու կապակցությամբ, սակայն հունիսի 9-ին որոշ քաղաքացիներ դուրս են եկել փողոցներ՝ բողոքի ցույցերին մասնակցելու համար և նույնիսկ հարձակվել են ոստիկանների վրա»:

Ղազախստանի իշխանությունները հայտարարել են, որ հունիսի 9-ին կայացած ընտրությունների արդյունքներն օրինական են:

Հունիսի 9-ին Ղազախստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով, շահելով ձայների 70 տոկոսն  այդ երկրի նախագահ է ընտրվել Քասիմ Ժոմարտ Տոկաևը: