ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան համատեղ զորավարժություն են անցկացնում
ԶԼՄ-ների հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի ցամաքային ուժերը, Սաուդյան Արաբիայի արևելյան շրջաններում համատեղ զորավարժություն են անցկացնում:
Սաուդյան Արաբիայի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդման համաձայն, համատեղ զորավարժությունը, որը կրում է «Ակտիվ հրամանատար 2019» անունը, անց է կացվում Արաբիայի Մալեք Խալեդ քաղաքում՝ երկու երկրների զինվորական բարձրաստիճան հրամանատարների ներկայությամբ:
Սաուդյան Արաբիայի հյուսիսային շրջանի ԶՈՒ հրամանատար, գեներալ Սալեհ Բին Ահմադ Ալզահերանին ասել է, որ զորավարժության նպատակն է ամրապնդել երկու երկրների ԶՈՒ-երի միջև համագործակցությունը, փորձի փոխանակումը և պատրաստվածության մակարդակի բարձրացումը:
Հաղորդման համաձայն, զորավարժությունը տևելու է երկու շաբաթ և դրա շրջանակներում անցկացվելու են մի շարք դասընթացներ: