Ամերիկացի սենատորների քայլը՝ Սաուդյան Արաբիային պատժելու ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i110044-Ամերիկացի_սենատորների_քայլը_Սաուդյան_Արաբիային_պատժելու_ուղղությամբ
ԱՄՆ Սենատի երկու անդամներ, մշակում են նախագիծ՝ սաուդցի ընդդիմադիր լրագրողի սպանության պատճառով Ռիադին պատասխանատվության կանչելու վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 02, 2019 05:36 Asia/Tehran
  • Ամերիկացի սենատորների քայլը՝ Սաուդյան Արաբիային պատժելու ուղղությամբ

ԱՄՆ Սենատի երկու անդամներ, մշակում են նախագիծ՝ սաուդցի ընդդիմադիր լրագրողի սպանության պատճառով Ռիադին պատասխանատվության կանչելու վերաբերյալ:

Դեմոկրատականներ Լինդսի Գրեհամը և Քրիս Քունզը, հինգշաբթի օրը Սենատին են ներկայացրել օրինագիծ, որով ԱՄՆ  կառավարությանը կոչ է արվում պատժամիջոցներ  սահմանել սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության մեղավորների նկատմամբ:

Սենատորները Մայք Պոմպեոյից պահանջել են զեկույց ներկայացնել Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների վիճակի, կրոնական ազատությունների և լրագրողների նկատմամբ վերաբերմունքի մասին:

Դոնալդ Թրամփն անտեսելով Խաշողջիի սպանությունը, չի հրաժարվում Սաուդյան Արաբիայի հետ իր հարաբերություններից և այդ երկրին զենքի վաճառքից:

ԱՄՆ անվտանգության կազմակերպությունները, ներառյալ՝ ԿՀՎ-ն, հայտնել են, որ Ջամալ Խաշողջիի սպանությունն իրականացվել է սաուդցի գահաժառանգի պատվերով: