Ապրիլ 06, 2016 19:34 Asia/Tehran
  • Մահաբեր շաքարախտն անողոքաբար տիրում Է մոլորակը. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացնում Է, որ աշխարհում «անողոք երթով» տարածվում Է շաքարախտի համաճարակը, հիվանդություն, որն արդեն այժմ խոցել Է գրեթե յուրաքանչյուր 11-րդ մարդուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

2014 թվականի տվյալներով, ամբողջ աշխարհում շուրջ 422 մլն չափահաս մարդ Էր տառապում շաքարախտից, ինչը չորս անգամ գերազանցում Է 1980 թվականի ցուցանիշները, ասված Է ԱՀԿ-ի՝ ապրիլի 6-ին հրապարակված զեկույցում:

Արյան մեջ շաքարի բարձր մակարդակի հետ Է կապված տարեկան մոտավորապես 3,7 մլն մահ, նշվում Է զեկույցում:

Մասնագետները կանխատեսում են, որ թվերը միայն կաճեն, եթե չձեռնարկվեն արմատական միջոցներ: Փորձագետները միաժամանակ ուսումնասիրել են առաջին եւ երկրորդ տիպի դիաբետը, բայց ամբողջ աշխարհում դիաբետով հիվանդների թվի կտրուկ ավելացում Է տեղի ունենում հիմնականում երկրորդ տիպի դիաբետի հաշվին, ինչը կապում են ոչ ճիշտ սնվելու եւ կենսակերպի հետ:

Պիտակ