Պոմպեոն ընդունել է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի Պատրիոտ համակարգի անարդյունավետությունը
https://parstoday.ir/hy/news/world-i111651-Պոմպեոն_ընդունել_է_Սաուդյան_Արաբիայում_ԱՄՆ_ի_Պատրիոտ_համակարգի_անարդյունավետությունը
ԱՄՆ պետքարտուղարը խոստովանել է, որ Սաուդյան Արաբիայում տեղակայված ԱՄՆ-ի ՀՕՊ համակարգի գործունեությունն անարդյունավետ է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2019 04:08 Asia/Tehran
  •  Պոմպեոն ընդունել է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի Պատրիոտ համակարգի անարդյունավետությունը

ԱՄՆ պետքարտուղարը խոստովանել է, որ Սաուդյան Արաբիայում տեղակայված ԱՄՆ-ի ՀՕՊ համակարգի գործունեությունն անարդյունավետ է:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, պատասխանելով այն հարցին, թե ինչու Պատրիոտ համակարգին չի հաջողվել կանխել Սաուդյան Արաբիայի «Արամքո» նավթային ընկերության երկու օբյեկտների դեմ իրականացված հարձակոմւմը, ասել է. «Նույնիսկ աշխարհի ամենաարդիական ՀՕՊ համակարգերը երբեմն չեն կարողանում ճշգրտորեն գործել»:

Հաղորդման համաձայն, Ռոյթերս լրատվական գործակալությունը, քննադատելով Սաուդյան Արաբիայի կողմից մեծ քանակությամբ զենքի գնումը, գրել է. «Սաույդան Արաբիան արևմտյան երկրներից գնել է միլիարդավոր դոլարի զենք, «հարձակումներից պաշտպանվելու» նպատակով: Սակայն այդ սարքավորումները չեն կարողանում դիմակայել անգամ էժանագին ԱԹՍ-երին ու թևավոր հրթիռներին»:

Շաբաթ օրը, Եմենի ԶՈՒ-երը հարձակում էին իրականացրել Սաուդյան Արաբիայի «Արամքո» նավթային ընկերության երկու օբեյկտների դեմ: Հարձակումից հետո, Եմենը հայտարարեց, որ այն իրականացվել է ի պատասխան այդ երկրում սաուդական կոալիցիայի իրականացրած ոճրագործությունների:

Հարձակման հետևանքով, Սաուդյան Արաբիայի նավթի արդյունահանման ծավալները կրճատվել են կիսով չափ և նավթի համաշխարհային շուկայում գներն աճել են: