Ղազախստանում ձերբակալվել են տասնյակ բողոքարարներ
Սեպտեմբեր 22, 2019 17:15 Asia/Tehran
Ղազախստանի ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ ցուցարարների:
Ղազախստանի ՆԳՆ-ն շաբաթ օրը հայտնել է, որ 57 մարդ է ձերբակալվել Ալմաթի և Նուրսուլթան քաղաքներում չարտոնված ցույցերին մասնակցելու համար:
Ցույցը կայացել է Չինաստանի հետ Ղազախստանի առևտրային հարաբերությունների զարգացման դեմ:
«Կառավարությունը մեզ հումք արտադրող երկիր է դարձրել», - ասում է Ղազախստանի խոշորագույն քաղաք Ալմաթիիի ցուցարարներից մեկը, քննադատելով Ղազախստանում չինական ներդրումները մեծացնելու կառավարության պատրաստակամությունը:
Բողոքի ցույցերը տեղի են ունեցել շաբաթ օրը Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն շարժման հրավերով:
Պիտակ