Բողոքի ցույց Ղազախստանի Ալմաթի քաղաքում, քաղաքացիական ակտիվիստների ազատ արձակման կոչով
Դեկտեմբեր 26, 2019 09:02 Asia/Tehran
Ղազախստանի Ալմաթիի մի խումբ բնակիչներ, հավաքվելով քաղաքի բանտի առջև, պահանջել են ազատ արձակել կալանավորված քաղաքացիական ակտիվիստներին:
Չորեշքաբթի օրն անցկացված ցույցի մասնակիցները հնչեցրել են «ազատություն» կոչը և պահանջել ազատ արձակել կալանավորված ակտիվիստներին: Բանտի աշխատակիցները որևէ կերպ չեն արձագանքել բողոքարարների կոչերին:
Դեկտեմբերի 16-ին, Ղազախստանի անվտանգության ուժերը, Ալմաթի և Նուրսուլթան քաղաքներում ձերբակալել են տասնյակ քաղաքացիական ակտիվիստների:
ՆԳ նախարարությունը հայտարարել է, որ որ ձերբակալվել է 55 հոգի: Հաղորդումների համաձայն, ձերբակալվածներից 25-ը հացադուլ են հայտարարել:
Պիտակ