Հունվար 18, 2020 11:10 Asia/Tehran
  • ԱՄՆ-ին չհաջողվեց կանխել Այն օլ Ասադ ռազմաբազայի հարձակման ժամանակ զոհերի վերաբերյալ տեղեկությունների արտահոսքը

Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԻՀՊԿ հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի ու նրա զինակիցների սպանությունից հետո, Իրանը հրթռիային հարձակում իրականացրեցամերիկյան Այն օլ Ասադ ավիաբազի դեմ:

Ու չնայած ԱՄՆ-ը փորձեց ամեն կերպ կանխել հարձակման հետևանքով տուժածների առկայության վերաբերյալ ինֆորմացիայի արտահոսքը, սակայն դա Վաշինգտոնին չհաջողվեց:

Ամերիկյան Defense News  լրատվական գործակալությունը հաղորդել է, որ հարձակումից հետո, առնվազն 11 ամերիկացի զինծառայող տեղափոխվել է Քուվեյթի ու Գերմանիայի ամերիկյան հիվադանոցներ:ԱՄՆ-ի բանակը նույնպես հունվարի 17-ին հայտարարեց, որ 11 ամերիկացի զինծառաողներ գլխի շրջանում վիրավորում են ստացել: Կապիտան Բիլ Էրինեյը հայտարարել է, որ զորայինների մի մասն ուղարկվել է Գերմանիայում գտնվող Լանդսթել բժշկական կենտրոն, մյուս մասը՝ Քուվեյթում գտնվող Արֆջան բժշկական կենտրոն: Նա հավելել է, որ հունվարի 8-ին իրականացված հրթռիային հարձակման հետևանքով որևէ զինծառայող  չի տուժել, սակայն պայթյունի հետևանքով, որոշ զինվորների մոտ առաջացել են գլխուղեղի հետ կապված խնդիրներ և նրանք ներկայուսմ ստանում  են համապատասխան բուժում:

Տարօրինակ է, որ ԱՄՆ-ի բանակը և Պենտագոնը հայտարարել են, որ այդ մասին տեղեկացել են վերջերս:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտպանության նախարար Մարկ Էսպերը և այլ պաշտոնյաներ պնդում են, որ Իրաքում տեղակայված ավիաբազայի դեմ հարձակման ժամանակ, որևէ զինվոր չի տուժել: Փորձելով պահպանել ամերիկյան բանակի հեղինակությունը, Թրամփը միտումնավոր կերպով հերքում է ավիաբազայի դեմ հարձակման ժամանակ տուժածների առկայության մասին լուրերը: Հատկանշական է, որ երկրորդ աշխարհամարտից հետո, սա ամերիկյան ռազմաբազայի դեմ հարձակման միակ դեպքն է:

Թրամփի մյուս պատճառն  Իրաքում ԱՄՆ ռազմակայանի վրա Իրանի հրթիռային հարձակման արդյունքների անտեսման համար,  Իրանի հետ առճակատումից խուսափելն է, ինչըկարող է բացասական հետևանքներ ունենալ Վաշինգտոնի և նրա տարածաշրջանային դաշնակիցների համար:

Հարձակման առաջին իսկ օրից, ամերիկացի պաշտոնյաները փորձում էին կանխել տուժածների վերաբերյալ  ինֆորմացիայի արտահոսքը:

Իրանի հարձակումից մեկ շաբաթ անց, Վաշինգթոն Փսթ օրաթերթը գրեց. «Այս հրթիռային հարվածների արդյունքում առնվազն երկու ամերիկյան զորային, դուրս են  նետվել բարձր աշտարակի պատուհանից, և տասնյակ ուրիշներ կորցրել են գիտակցությունը»:

Ամերիկյան ԶԼՄ-ները սկսել են հրապարակել Այն օլ Ասադի հարձակման տուժածների վերաբերյալ ինֆորմացիան և այս միտումը հավանաբար կշարունակվի: Ամեն դեպքում, 11 վիրավորների վերաբերյալ հայտարարությունն արդեն իսկ հակասում է Թրամփի նախկինում արած հայտարարությանը, թե ավիաբազայում որևէ զինծառայող չի տուժել: Այս խնդիրը մեծ արձագանք է ստացել ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Ամերիկացի զինծառայողների ընտանիքները մտահոգություն են հայտնում իրենց հարազատների մասին, նշելով, որ չգիտեն վերջիններիս գտնվելու վայրը: Դա վկայում է այն մասին, որ Թրամփի վարչակազմը փորձում է միտումնավոր կերպով ձգձգել Այն օլ Ասադում ամերիկացի զորայինների վիրավորվելու վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը:

 

 

:

 

Պիտակ