Հունվար 26, 2020 17:33 Asia/Tehran
  • Օբամա.«Թրամփը ֆաշիստ է»

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի սենատորն ասել է.«2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Դոնալդ Թրամփին Ֆաշիստ է անվանել»:

Վիրջինիա նահանգի սենատոր Թիմ Քեյնը կիրակի օրը հայտարարել, որ Օբաման Թրամփին  ֆաշիստ  է անվանել 2016թ. նախագահական ընտրությունների ընթացքում իր հետ հեռախոսազրույցի ժամանակ:

«Նախագահ Օբաման զանգահարեց ինձ և ասաց, որ պետք է ամեն ինչ անել ֆաշիստին Սպիտակ տնից հեռացնելու համար»,-պատմել է սենատորը:

Հակառակ ներկա նախագահի, Օբաման Սպիտակ Տնից հեռանալուց հետո, հազվադեպ է խոսել Թրամփի մասին:

 

Պիտակ