Սեպտեմբեր 03, 2018 07:02 Asia/Tehran
  • Թրամփի և Կիմի հանդիպումը լիարժեք ներկայուցում էր

ԱՄՆ պաշտպանության նախկին նախարարը լիարժեք ներկայացում է որակել այդ երկրի նախագահի և Հյուսիսային Կորեայի առաջնորդի հանդիպումը:

ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Լեոն Փանեթան «Էյ Բի Սի Նյուզ» հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, որ Սինգապուրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջունգ Ունի հանդիպումը ապարդյուն ներկայացում էր:

«Այս հանդիպումը հենց սկզբից դատապարտված էր ձախողման, քանի որ դրա համար չէր կատարվել այն նախապատրաստական աշխատանքը, որ պահանջվում է նման նիստերից առաջ»,-հավելել է Փանեթան:

ԱՄՆ պաշտպանության նախկին նախարարի ընդգծմամբ, Վաշինգտոնի ու Փխենյանի միջև տարաձայնությունները շարունակվում են:

Կիմ Չեն Ընն ու Դոնալդ Թրամփը հունիսի 12-ին հանդիպեցին Սինգապուրում:

Հանդիպման ավարտին կողմերը ստորագրեցին մի փաստաթուղթ, որը Փխենյանին պարտավորում էր միջուկային տեսակետից լիարժեքորեն զինաթափվել, իսկ ԱՄՆ-ն պարտավորում էր անվտանգության երաշխիքներ ներկայացնել Հյուսիսային Կորեային:

Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ Թրամփի հանդիպումը նույնիսկ Հանրապետական կուսակցությանը մղեց խիստ քննադատության ենթարկել նրա այդ քայլը:

Պիտակ